ԵԱՀԿ ԽՎ-ի կոչը ՌԴ-ին.դադարեցնել Ղրիմի բռնակցումը
DW-ն հայտնում է,որ Մինսկում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը 26-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստում այսօր Ուկրաինայի պատվիրակության առաջարկով ընդունել է հակառուսական, «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային աբողջականության վերականգնման» մասին բանաձև,որն ընդունվել է 91 կողմ, 15 դեմ ձայներով: Փաստաթղթով դատապարտվում են Ղրիմի բռնակցումը և Ռուսաստանի հիբրիդային հարձակումները Ուկրաինայի արևելքում: Փաստաթղթում կոչ է արվում Ռուսաստանին դուրս բերել ռուսական ուժերն արևելյան Ուկրաինայից, թույլ տալ ԵԱՀԿ առաքելության դիտորդների գործունեությունը, ազատ արձակել Ռուսաստանում ապօրինաբար ձերբակալված ուկրաինացիներին։
