Յենս Սթոլթենբերգը ժամանել է Ուկրաինա
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների 29 դեսպաններից կազմված Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի գլխավորությամբ ժամանել է Կիև։ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, ինչպես նաև վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի, Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիի, խմբակցությունների ղեկավարների և խորհրդարանական կոմիտեների ղեկավարների հետ։ Այցի ծրագրում է «Ուկրաինա-ՆԱՏՕ. Անվտանգության բանաձև» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Ուկրաինայի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հատուկ գործընկերության մասին խարտիայի ստորագրման 20-րդ տարվան։ Կմասնակցի նաև Կիևում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության նոր շենքի բացմանը։
