Արագ մտան Ղազախստան, արագ էլ դուրս են գալիս. Պուտինը «մոլորյալների» համար նախադեպ ստեղծեց

Ղազախստանում ՀԱՊԿ-ի հիմնական առաքելությունն ավարտված է, երկու օրից կսկսվի երկրից կազմակերպության զորքերի դուրսբերումը, այսօր այս մասին անսպասելի հայտարարել է Ղազախստանի նախագահը՝ ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատում: Այդ գործընթացը, ըստ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, կտևի 10 օրից ոչ ավելի։

Ղազախստանի ղեկավարը հայտարարել է երկրում հեղաշրջման փորձի ձախողման մասին և խոստացել է ներկայացնել քաղաքական բարեփոխումների նոր փաթեթ։ Ղազախստանի նախագահի խոսքով՝ զինյալները փորձել են զավթել իշխանությունը, սակայն հեղաշրջման փորձը ձախողվել է։ Տոկաևի հավաստմամբ՝ երկրի բոլոր մարզերում իրավիճակն այժմ կայուն է։

Ղազախստանում զանգվածային անկարգությունները, հիշեցնենք, սկսվեցին հունվարի 1-ից, երբ ուժի մեջ էր մտել հեղուկ գազը ավելի քան կրկնակի թանկացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկեց որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվեցին: Երկու շաբաթով երկրի տարածքում արտակարգ դրություն մտցվեց, կառավարությունը՝ Ասկար Մամինի գլխավորությամբ հունվարի 5-ին հրաժարական տվեց, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնում փոխարինեց երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։

Նախորդ շաբաթվա ընթացքում բողոքի ցույցերը վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին կամ վիրավորվեցին։ Երկրի իշխանություններն օգնության համար դիմեցին ՀԱՊԿ-ին, որի խաղաղապահները ժամանեցին Ղազախստան։

ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները հունվարի 6-ին են սկսել առաջադրանքներ կատարել Ղազախստանում: ՀԱՊԿ խաղաղապահների համար այս օպերացիան պատմության մեջ առաջինն էր, մինչ այդ նրանք միայն զորավարժություններ էին անցկացնում։

Տոկաևն այսօր վարչապետի պաշտոնում նշանակեց Ալիխան Սմաիլովին․ նրա թեկնածությունը հաստատվեց խորհրդարանի ստորին պալատում։ Սմաիլովը 49 տարեկան է, 2019 թվականի փետրվարից զբաղեցնում էր երկրի առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Մինչ այդ տարբեր տարիների աշխատել է որպես ֆինանսների նախարար, Ղազախստանի նախագահի օգնական։ Ղազախստանի օրենսդրության համաձայն՝ վարչապետը նոր կառավարության կառուցվածքի և կազմի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախագահին նշանակվելուց հետո տասն օրվա ընթացքում։

Այսպես, ՀԱՊԿ-ն խաղաղապահ առաքելությունն առաջին անգամ մտան այլ անդամ պետության տարածք, ասել է թե՝ նախադեպը ստեղված է: Սակայն, ինչպես արագ մտան, այդպես էլ արագ դուրս են գալիս: Ինչը, համաձայնեք, փոքր-ինչ տարօրինակ է:
Ղազախստանի նախագահի այսօրվա անակնկալ հայտարարությունը ըստ ամենայնի պայմանավորված է մի շարք հանգանքներով:

Նախ, արևմուտքը բավական կոշտ արձագանքեց ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի մուտքին Ղազախստան: Բավական կոշտ հայտարարություններ եղան թե ԱՄՆ-ից, թե արևմտյան կառույցներից: Մյուս կողմից՝ այս երկիրը բավական խորը հարաբերություններ է հաստատել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, որն էլ վստահաբար, ցնցված չէր ՀԱՊԿ-ի «ներխուժումից»:

Ինչ-ինչ իրավիճակից ելնելով, Ռուսաստանի նախագահն էլ այսքանը կարող է համարել բավական: Կարևորը՝ նախադեպը ստեղծված է, այլ երկրների համար էլ «հրավեր» կարող է պետք չգալ:

Իսկ հիմա, երբ արևմուտքում հասկացան, որ Պուտինը կարող է վճռական գործել՝ Մոսկվան կարող է նաև հետ քաշվել՝ բոլոր «մոլորյալներին» հիշեցնելով «ղազախական» նախադեպը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3864 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am