Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում՝Էրդողանը «փոքր եղբոր» կողքին է
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հայտնել է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Էրդողանը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել «փոքր եղբորը»՝ կարծիք հայտնելով, թե հիմնախնդիրը պետք է կարգավորվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: Նախագահները նշել են, թե «Թուրքիան և Ադրբեջանն ամեն հարցում կողք կողքի են կանգնած»:
