Մերկելն ու Էրդողանը համաձայնության չեն եկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, խոսելով Գ20 գագաթնաժողովի շրջանակներում իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առանձնազրույցի մասին, հայտնել է, որ առանցքային խնդիրների շուրջ Էրդողանի հետ համաձայնության իրենք այդպես էլ չեն եկել։ Ինչպես փոխանցում է gazeteduvar.com.tr կայքը, Մերկելը նշել է, որ բազմաթիվ հարցերում իրեն և Էրդողանին չի հաջողվել հաղթահարել ունեցած լուրջ տարաձայնությունները։ Նշենք, որ Էրդողանը Համբուրգ կատարած այցի ժամանակ վեճի է բռնվել գերմանական հեղինակավոր Die Zeit պարբերականի խմբագրի հետ։
