Կարեն Կարապետյանը կմնա 2018-ից հետո
Վերջին ամիսների քաղաքական օրակարգի ամենաինտրիգային հարցը մնում է 2018 թվականից հետո վարչապետի ով լինելու հարցը՝ կմնա Կարեն Կարապետյանը իր պաշտոնում, թե Սերժ Սարգսյանը կհեռացնի նրան, քանզի նոր Սսահմանադրությամբ վարչապետի պաշտոնում գտնվող անձն է դառնալու երկրի ղեկավար: Հարցն այնքան սրվեց, որ սկսեցին այդ մասին բարձրաձայնել նույնիսկ ՀՀԿ-ականները: Մեր տեղեկություններով Սերժ Սարգսյանի եւ գործող վարչապետի միջեւ հարցի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել եւ պայմանավորվածություն ձեռք բերվել, որ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Սերժ Սարգսյանը՝ որպես ղեկավար, իսկ տնտեսական բլոկը կշարունակի կառավարել Կարեն Կարապետյանը՝ տնտեսական գծով փոխվարչապետի պաշտոնում: Սրանով էր ըստ երեւույթին պայմանավորված անցած շաբաթ Կառավարությունում Սերժ Սսարգսյանի բարձր գնահատականը եւ վստահությունը Կարեն Կարապետյանի վերաբերյալ:
