Փաշինյանը խաբում է հայ հանրությանը. Ղազախստանում իրական պատկերն այլ է. Տիգրան Աբրահամյան (video)

«Պատիվ Ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հունվարի 10-ին «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսին, անդրադառնալով Հայաստանից 100 խաղաղապահ Ղազախստան ուղարկելուն, ասել է.
« Հայաստանի շտապողականությունը առհասարակ պայմանավորված էր առաջին հերթին նաև ֆորմալ առումով ՀԱՊԿ -ում որպես նախագահություն ստանձնած պետության և այս իրադարձությունները նաև որոշակի առումով համընկնում են։
Այս իրավիճակը բնականաբար չափազանց վատ դրության մեջ գցեց, հենց կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, որովհետև առաջին օրերին, երբ դեռևս ահաբեկչական վտանգ չկար Ղազախստանում, փաստացի Նիկոլ Փաշինյանը դեմ գնաց Նիկոլ Փաշինյանին և այն սկզբունքներին, որոնք նա տասնամյակներ անընդհատ  օգտագործել է»։


Բանախոսը նշեց նաև, որ Ղազախստան զորախումբ ուղարկելը ռիսկեր է պարունակում․«Ամբողջական պատկերը չկա, գնահատված չէ նաև թե ինչ ազդեցություն կունենա հայկական զորախմբի ներկայությունը Ղազախստանում և ներղազախստանյան հարաբերություններում։


Հայաստանը ունի ստանձնած պարտավորություններ ՀԱՊԿ -ում, բայց ակնհայտ է, որ իշխանությունը հանրությանը պատշաճ ձևով չի ներկայացնում իրավիճակի ողջ լրջությունն ու Ղազախստանում առկա իրական պատկերը»։

Զուգահեռներ անցկացնելով Մարտի 1-ի և Ղազախստանում տիրող դեպքերի միջև՝ Տիգրան Աբրահամյանը նշեց.

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է, բայց այդ իրադարձությունից 3 տարի անց բոլոր փաստերը, որոնք ներկայացնում էր այս իշխանությունը, պարզվեց, որ դուրս էին իրականությունից» ։


Եզրափակելով իր խոսքը բանախոսն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը 2008 թվականի իրադարձություններից իրեն մաքրելն է․ «Իրականության մեջ Փաշինյանի արած քայլերը շատ ավելի վատ դրության մեջ գցեցին վերջինիս և ժամանակը բնականաբար գալու է ու Նիկոլ Փաշինյանն իր յուրաքանչյուր քայլի համար պատասխան է տալու»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Գոհար Պողոսյան

դիտվել է 4434 անգամ
Լրահոս
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից. Արա Սահակյան Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը։ Այդ պահանջը դարձրեք քաղաքական օրակարգ. Վլադիմիր Մարտիրոսյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Իշխանության պարտականությունը աճի տոկոսը հանդիսավոր արտասանելու մեջ չէ։ Նրա պատասխանատվությունն է ապահովել, որ այսօրվա աճը վաղը դառնա ավելի մրցունակ արտադրություն. Դավիթ Անանյան Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը Թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց. 24News Բաքվում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը Ձեր Թաթաներով չե՛ք մոռացնելու Շաքիի սահմռկեցուցիչ դեպքը․ ընդդիմադիրի էմոցիոնալ ելույթը (video) Զինված ադրբեջանցին շվշվացնելով հատում է ՀՀ սահմանը, ի՞նչ կլինի, եթե դիվերսիա լինի․ Յոլյան (video) Բացահայտեմ՝ ադրբեջանական մամուլը ինչ է գրել Հայաստան ներթափանցած իրենց զինված զինվորի մասին․ Դավթյան (video) Ե՛ս կպատասխանեմ Ալիևի՝ ձեզ ստորացնող հայտարարությանը․ Արեգա Հովսեփյան (video) Պարո՛ն Ռուբինյան, ո՞վ է «Արարատ-Արմենիա» ակումբի սեփականատերը՝ Սամվել Կարապետյանը. Լիաննա Գասպարյան (video) Հենց այստեղից հաղորդում եմ տալիս հանցագործության մասին․ Ագնեսա Խամոյանը թղթեր ներկայացրեց (video) Ռուբինյանը տակից ասում է՝ Ղազարյան ջան, գազ տուր, տղամարդու ջեբն էլ պիտի փող լինի. Էդգար Ղազարյան (video) Սամվել Կարապետյան, ես չեմ ուզում, որ էդ դուրսպրծուկը գա առաջին պլան․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլը Իլհամի գերին է, դուք՝ Նիկոլի․ ձեր վիճակը շատ տխուր է․ Աղվան Վարդանյան (video) Հանգիստ նստե՛ք ու լսեք ձեր թալանի մասին․ Մեսրոպ Մանուկյանի դիպուկ և կոշտ խոսքը (video) Սամվել Կարապետյանի ծրագրերից դուք էլ եք օգտվել, հիմա եկել, ի՞նչ եք խոսում․ Մամիկոն Ասլանյանը՝ ՔՊ-ին (video) Հիմա ուշադիր լսե՛ք՝ ինչ են փոխանցում անհետ կորածների ու գերիների հարազատները․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Վահե Սարգսյան․ Եկեղեցու կազմաքանդման գործընթացը սկսվել է, դրան լծվել է նաև Արման Եղոյանը ՔՊ-ի նոր խայտառակ սուտը թոշակառուներին․ խաբում են ու խաբում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am