Նորքի ինֆեկցիոնի աշխատակիցներին հեռացնում են աշխատանքից, որովհետև բնական շուբա են հագնում (video)

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղի աշխատակիցները վաղ առավոտվանից բողոքի ակցիա են իրականացնում։

Հիվանդանոցի շուրջ 80 աշխատակցի դեկտեմբերի 30-ին տեղեկացրել են, որ ազատելու են աշխատանքից։

«Դեկտեմբերի 30-ին ժողով հրավիրեցին, բոլորիս ասացին՝ դիմումներ գրեք։ Ներկայացված դիմումի մեջ գրված էր՝ խնդրում եմ՝ մեզ ազատել աշխատանքից մեր դիմումի համաձայն: Բոլորիս ասացին, որ մինչև հունվարի 15-ն իրավունք ունենք աշխատելու, դրանից հետո ազատված ենք», - լրագրողների հետ զրույցում ասաց աշխատակիցներից Լեյլի Հովհաննիսյանը։

Նա պատմեց, որ ժողովի ընթացքում հիվանդանոցի իրավաբանն իրենց ասել է, որ դիմումը գրեն, թե չգրեն, միևնույն է՝ ազատված են աշխատանքից։

«Երբ պահանջեցինք ասել, թե մեզ ինչի համար են աշխատանքից հեռացնում, մեկը ինձ ասացին, որ ես լավ եմ ապրում, դրա համար, մյուսին ասացին՝ դու բնական «շուբա» ես հագնում, մեկին ասացին՝ դու մեքենա ունես, դրա համար, մյուսը՝ ամուսին ունի։ Իրավաբանն ամեն մեկիս ներկայացրեց մեր պատճառները, բայց ոչ մեկին չասացին, թե աշխատանքում թերացումներ ունեք: Քովիդի ժամանակ 45 հիվանդի հետ մենակ եմ աշխատել։ Անցած տարվա փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին ասացին, թե ստորագրեք, որ դուք Քովիդի հետ չեք աշխատել, որպեսզի մեզ ցածր վճարեին: Շատ գումարներ է եկել հիվանդանոց, բայց ստիպված ստորագրել ենք», - ասաց Լեյլի Հովհաննիսյանը։
Աշխատակիցներից մեկն էլ ասաց, թե վաղուց խոսակցություններ կային, որ ինֆեկցիոն հիվանդանոցը փակվելու է, «ռեմոնտի» է կանգնելու:

«Բայց խոսակցություն կար, որ մեզ պետք է տեղավորեին ուրիշ տեղեր։ Եկավ էս րոպեն ու մեզ ասացին, թե դիմում գրեք, որ ձեր դիմումի համաձայն եք ազատվում», - ասաց նա։

Աշխատակիցը նշեց, թե տնօրենին չեն ճանաչում, չգիտեն էլ՝ ում դիմեն։

դիտվել է 1350 անգամ
Լրահոս
Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից. Արա Սահակյան Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը։ Այդ պահանջը դարձրեք քաղաքական օրակարգ. Վլադիմիր Մարտիրոսյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Իշխանության պարտականությունը աճի տոկոսը հանդիսավոր արտասանելու մեջ չէ։ Նրա պատասխանատվությունն է ապահովել, որ այսօրվա աճը վաղը դառնա ավելի մրցունակ արտադրություն. Դավիթ Անանյան Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը Թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց. 24News Բաքվում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը Ձեր Թաթաներով չե՛ք մոռացնելու Շաքիի սահմռկեցուցիչ դեպքը․ ընդդիմադիրի էմոցիոնալ ելույթը (video) Զինված ադրբեջանցին շվշվացնելով հատում է ՀՀ սահմանը, ի՞նչ կլինի, եթե դիվերսիա լինի․ Յոլյան (video) Բացահայտեմ՝ ադրբեջանական մամուլը ինչ է գրել Հայաստան ներթափանցած իրենց զինված զինվորի մասին․ Դավթյան (video) Ե՛ս կպատասխանեմ Ալիևի՝ ձեզ ստորացնող հայտարարությանը․ Արեգա Հովսեփյան (video) Պարո՛ն Ռուբինյան, ո՞վ է «Արարատ-Արմենիա» ակումբի սեփականատերը՝ Սամվել Կարապետյանը. Լիաննա Գասպարյան (video) Հենց այստեղից հաղորդում եմ տալիս հանցագործության մասին․ Ագնեսա Խամոյանը թղթեր ներկայացրեց (video) Ռուբինյանը տակից ասում է՝ Ղազարյան ջան, գազ տուր, տղամարդու ջեբն էլ պիտի փող լինի. Էդգար Ղազարյան (video) Սամվել Կարապետյան, ես չեմ ուզում, որ էդ դուրսպրծուկը գա առաջին պլան․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլը Իլհամի գերին է, դուք՝ Նիկոլի․ ձեր վիճակը շատ տխուր է․ Աղվան Վարդանյան (video) Հանգիստ նստե՛ք ու լսեք ձեր թալանի մասին․ Մեսրոպ Մանուկյանի դիպուկ և կոշտ խոսքը (video) Սամվել Կարապետյանի ծրագրերից դուք էլ եք օգտվել, հիմա եկել, ի՞նչ եք խոսում․ Մամիկոն Ասլանյանը՝ ՔՊ-ին (video) Հիմա ուշադիր լսե՛ք՝ ինչ են փոխանցում անհետ կորածների ու գերիների հարազատները․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Վահե Սարգսյան․ Եկեղեցու կազմաքանդման գործընթացը սկսվել է, դրան լծվել է նաև Արման Եղոյանը ՔՊ-ի նոր խայտառակ սուտը թոշակառուներին․ խաբում են ու խաբում (video) Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է․ դպրոցի տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am