Մահացել է հայտնի լրագրող Անտոն Նոսիկը
Ռուսաստանում մահացել է ռուս մեդիամենեջեր, հայտնի բլոգեր ու լրագրող Անտոն Նոսիկը։ Այս մասին հուլիսի 9-ին հայտնել է «Վեդոմոստի» թերթի սեփականատեր Դեմյան Կուդրյավցեւը, տեղեկությունը հաստատել են նաև Նոսիկի ծանոթները։ «Ամենամեծ օգնությունը կլինի այժմ նրա ընտանիքին հանգիստ թողնելը», – գրել է Կուդրյավցևը։ Նոսիկը 51 տարեկան էր։
