Ռուսաստանի և Ուկրաինայի շահերը համընկնում են. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդների շահերը համընկնում են: gazeta.ru-ի հաղորդմամբ՝ նա ասել է, որ երկրները հետաքրքրված են տնտեսությունների զարգացմամբ: Համբուրգում G20-ի գագաթնաժողովի արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ Պուտինը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է նաև ԱՄՆ-ի մասնակցությունն Ուկրաինայի հարցով բանակցություններին: «Ռուսաստանի և Ուկրաինայի, ժողովուրդների շահերը համընկնում են: Չեն համընկնում կիևյան ղեկավարության և որոշ քաղաքական շրջանակների շահերը: Ռուսաստանը և Ուկրաինան հետարքրքված են տնտեսությունների զարգացմամբ»,- ասել է ՌԴ նախագահը:
