Խոշոր ավտովթար Երևանում. <<Քրեյզի>> գիշերային ակումբի մոտ Niva-ն բախվել է Hunday-ին , Mercedes-ին իսկ վերջում էլ էլեկտրասյանը. Կան վիրավորներ
Երեկ՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ <<Քրեյզի>> գիշերային ակումբի մոտ, Niva մակնիշի 01 OD 110 համարանիշի ավտոմեքենանն բախվել է Hunday մակնիշի 71 SO 111 համարանիշի, Mercedes մակնիշի 88 DD 018 համարանիշի ավտոմեքենաներին այնուհետև բախվել է նաևէլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները խմբի պետ Սերգեյ Նիկողոսյանի գլավորությամբ հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
