Լարված իրավիճակ. Փարաքարում ավագանու նիստը մեկնարկեց միջադեպով (video)
Փարաքարում ավագանու նիստը սկսվեց միջադեպով:
Համայնքապետարանի բակում հավաքվել էին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի աջակիցները եւ ցանկանում էին մտնել համայնքապետարան, ինչը թույլ չտվեցին ոստիկանները:
Նշենք, որ համայնքապետարանը շրջափակված է մեծ թվով ոստիկաններով, կան նաեւ կարմիբերետավորներ:
