Ռուսաստանն ու Թուրքիան նոր հանդիպում են ծրագրում. գոհ վիճակ՝ «կայունությունից»

 

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մևվլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը։ Այս մասին ռուսական TACC գործակալությանը փոխանցել են Թուրքիայի ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրները։ Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության տեղեկություններով, Լավրովն ու Չավուշօղլուն ղազախական ճգնաժամից բացի քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի առաջիկա նիստին, Բոսնիա-Հերցեգովինայում և Կովկասում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են մոտ ապագայում «3+3» ձևաչափի նոր հանդիպում անցկացնել, հաղորդում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։

«Նախարարները դրական են գնահատել Անդրկովկասում իրադրության կայունացմանն ու համագործակցության զարգացմանը նվիրված «3+3» ձևաչափում կազմակերպված առաջին հանդիպումը, որ կայացել էր 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում նախապատրաստել հաջորդ հանդիպումը՝ նույն կազմով», - տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Հիշեցնենք, որ օրերս Վրաստանը հայտարարեց, որ «3+3» ֆորմատով երկրորդ հանդիպմանը ևս չի մասնակցի...

Վրաստանը չի մասնակցի «3+3» ֆորմատով երկրորդ հանդիպմանը ևս, որը նախատեսվում է Թուրքիայում։ Այս մասին հայտարարել է Անկարայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջգավան Daily Sabah թերթին տված հարցազրույցում։ Թուրքական պարբերականը հայտնել էր, որ Անկարան բազմիցս կոչ է արել ստեղծել համագործակցության նոր հարթակ՝ «3+3», որը կմիավորի Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին, Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին։ Այս ձևաչափով առաջին հանդիպումն անցկացվել է անցյալ տարվա վերջին Մոսկվայում, դրան Վրաստանը ներկա չէր։ Դեկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի հարթակի երկրորդ հանդիպմանը։

Դեսպան Ջանջգավան պարզաբանել է, որ Վրաստանը Թուրքիան և Ադրբեջանը համարում է ռազմավարական գործընկերներ, Հայաստանը՝ պատմական և լավ հարևան, «սակայն Ռուսաստանը մի երկիր է, որն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը»։

Երեկ, էլ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում, ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Հայաստանի սահմանների շուրջ իրավիճակը, փաստորեն, Մոսկվան ու Անկարան համարում են կայուն... Մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորամիավորումների ներկայությունը համարվում է նորմալ, իսկ այդ «կայունությունը»՝ փաստորեն «պարարտ հող», որպեսզի նորանոր հանդիպումներ կազմակերպեն Հայաստանի ու Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունների միջև:

Վերջնարդյունքը պարզ է՝ դելիմիտացիա-դեմարկացիա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Լեռնային Ղարաբաղի կորուստ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման համատեքստում:

Ահա, սա է Մոսկվայի ու Անկարայի պատկերացրած իսկական «կայունությունն» Անդրկովկասում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1660 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am