Ինչպես է «Երգիչ Վարդանիկը» գողություն կատարում «Սաս» սուպերմարկետից. տեսանյութ
Իրավապահները հետախուզում են հայտարարել «Սաս» սուպերմարկետից հունիսի 30-ին մոտ 600 հազար դրամ հափշտակելու մեջ մեղադրվող «Երգիչ Վարդանիկ»-ի նկատմամբ: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, անհայտ անձը հունիսի 30-ին Երեւանում գործող սուպերմարկետներից մեկում, դանակով գանձապահի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դրամարկղից հափշտակել է խոշոր չափի կանխիկ գումար՝ 600 հազար դրամ, ապա՝ դիմել փախուստի: Ոստիկանությունը հրապարակել է կադրեր դեպքի վայրից, մասնավորապես լսվում է, թե ինչպես է երիտասարդը սպառնում գանձապահին: «Ձեռներդ, ձեռներդ... մատաղ կանեմ, եթե մի հատ ձեն էլավ»,- ասել էր նա գանձապահին: Ոստիկանները պարզել են, որ հիշյալ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի երեւանցի Վարդան Եղիազարյանը, որը հայտնի է «Երգիչ Վարդանիկ» անունով: Նրան մեղադրանք է առաջադրվել, հայտարարվել է հետախուզում: Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:
