Գաղտնի 1 հանդիպում արդեն եղել է. Թուրքիան բացահայտեց, որ ՀՀ կառավարությունում արդեն «ընկեր» ունեն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացին ուշադրությամբ հետևող ԱՄՆ-ի պետքարտուղարը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, որի ընթացքում ի թիվս օրակարգային այլ հարցերի Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակման թեման:
Նկատենք, որ շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Անկարան Երևանի հետ ուղիղ բանակցելու համար բանագնաց է նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Հայկական կողմն էլ հատուկ ներկայացուցիչ նշանակեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին:

Տարեվերջին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ հայկական կողմի ցանկությամբ բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարին Մոսկվայում։ Չավուշօղլուն ընդգծել էր, որ բանագնացները պետք է մշտական կապի մեջ լինեն և հաջորդիվ հանդիպումները կարող են կայանալ նաև Երևանում ու Անկարայում:

Թե ինչ են խոսել Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունների մասին, կողմերի պաշտոնական հաղորդագրությունները չեն մանրամասնում։ Փոխարենը Չավուշօղլուն օրերս տված հարցազրույցում մի շարք մանրամասներ է պատմել հայ-թուրքական նշմարվող երկխոսության մասին:

Թուրքիայի արտգործնախարարը, մասնավորապես, պատմել է, թե ինքն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի սկզբին զրուցելու առիթ են ունեցել Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
Ուշագրավն այն է, որ այս ոչ պաշտոնական շփման մասին երկու երկրների արտաքին գերատեսչությունները ոչինչ չէին հաղորդել։

«Հայաստանի ԱԳ նախարարը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դրական մոտեցում ունեցող ընկեր է: Նրան այդպես եմ անվանում, քանի որ արդեն ընկերներ ենք դարձել նրա հետ հանդիպելով Ստոկհոլմում: Ընթրիքից առաջ հնարավորություն ունեցանք ոտքի վրա հընթացս զրուցելու, խոսել ենք հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին, հայտնել եմ, որ առաջիկայում հայտարարելու ենք բանագնացների մասին, գոհունակությամբ ընդունեց, ընդգծվեց նաև կարճ ժամանակում բանագնացների հանդիպման անհրաժեշտության մասին», - ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ներկայացրել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանից եկող ազդակներն ու ձեռնարկվող քայլերը ցույց են տալիս, որ այս պահին հայկական կողմը դրական տեսակետ ունի, բայց այն պետք է մնայուն լինի: Թուրք նախարարը նաև շեշտել էր, որ երկխոսության են գնում առանց նախապայմանների, բայց որոշ հարցերում հնարավոր չէ համակարծիք լինեն: Նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, թե հայկական կողմը նման նախապայման առաջ չի քաշի՝ գիտակցելով, որ դա իրատեսական չէ:

«Եթե նախապայմաններով սկսենք, այս գործընթացը ոչ մի կետի չի հասնի», - ընդգծել է նա:

Չավուշօղլուն նույն հարցազրույցում դրական էր արտահայտվել նաև հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի մասին, ասելով, թե ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Աքիֆ Չաղաթայ Քըլըչը ճանաչում է Ռուբինյանին և իրենց տպավորությամբ նա «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում բարի նպատակներ ունեցող անձնավորություն է, որը լավ գիտի Թուրքիան»։
Առայժմ հստակ չէ հայ և թուրք բանագնացների առաջին հանդիպման հստակ օրը։

Միևնույն ժամանակ օրակարգում է երկու երկրների միջև 2019-ից դադարեցված ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցը։ Թուրքական և հայկական ավիափոխադրողներ արդեն դիմել են Երևան-Ստամբուլ թռիչքներ իրականացնելու համար և հիմա երկու կողմից էլ համապատասխան թույլտվության են սպասում: Մասնավորապես, թուրքական Pegasus ընկերությունը փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտ է ներկայացրել, իսկ Flyone Armenia ընկերությունը ծրագրում է շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել նույն երթուղով։

Այսպիսով, Չավուշօղլուն ի դեմս Արարատ Միրզոյանի, արդեն ընկեր ունի, ավելին, նրանք արդեն Ռուբինյանի մասին էլ դրական խոսում: Ինչպես ասում են՝ «ջերմ հարաբերություններ», մնում է հանդիպել պաշտոնապես...

Հետաքրքիր է, ինչո՞ւ է Ստոկհոլմի հանդիպումը գաղտնի պահվել... Ու այդ ինչ է խոսել, վստահեցրել Արարատ Միրզոյանը, որ Թուրքիայի արտգործնախարարը վստահ է, որ պաշտոնական Երևանը Հայոց Ցեղասպանության հարցը չի բարձրացնելու:

Դե, մինչև բանակցություններ սկսելը, եթե պաշտոնական Անկարան Արարատ Միրզոյանին արդեն «ընկեր» է անվանում, կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե մի քանի պաշտոնական բանակցություններ կազմակերպվեն Երևանի ու Անկարայի միջև... Այդ դեպքում, հավանաբար, Թուրքիայի իշխանությունները կխոսեն իրենց «հայ եղբայրների» մասին:

5 հունվարի, 2021թ.

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5544 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am