Ղազախստանում վարչապետի պաշտոնակատար է նշանակվել
Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ին ընդունեց կառավարության հրաժարականը:
Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Ալիխան Սմաիլովը, ասված է նախագահի հրամանագրում։
Այն կշարունակի կատարել պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի նշանակումը:
