Մակրոնը ներողություն է խնդրել Պուտինից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ներողություն է խնդրել Համբուրգում երկկողմ հանդիպումից ուշանալու համար, հայտնում է RIA Novosti-ն: Մակրոնը նշել է, որ ուշացել է կլիմայի հարցերը քննարկելու պատճառով: «Հույս ունեմ, որ այժմ կլիման ավելի լավը կլինի: Բայց Դուք գիտեք մեր դիրքորոշումը. մենք հավատարիմ ենք Փարիզյան համաձայնագրին, մենք այդ հարցի շուրջ որոշում ենք ընդունել և մտադիր ենք այն իրականացնել»,- ասել է Պուտինը: Այսօր ավելի վաղ Պուտինը և Մակրոնը եռակողմ հանդիպում են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ քննարկել են իրավիճակն Ուկրաինայի շուրջ և դրա կարգավորման ուղիները:
