Հունվարի վեցին սպասվում է նոյեմբերին գերեվարված մյուս զինծառայողների վերադարձը

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված ևս 6 զինծառայող շարունակում էմնալ Բաքվի բանտում։ Դեկտեմբերի 29-ին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ հայրենիքվերադարձան ևս հինգը, չնայած հարազատները հույս ունեին, որ բոլոր 11 գերեվարվածները տուն կվերադառնան։

Զինծառայողների հարզատներին հույս էին տալիս, որ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիևհանդիպումից հետո բոլոր գերիները տուն կվերադառնան, սակայն շիրակցի Լիլիթն իր ամուսնուն չի տեսել դեկտեմբերի 29-ին վերադարձածների ցուցակում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Շիրակի մարզից գերեվարված պայմանագրային զինծառայողի կինը՝Լիլիթը, պատմել է, որ մինչ օրս էլ ՀՀ ՊՆ-ից տեղեկություն ստանալ չի հաջողվում, չնայած տարբերաղբյուրներից տեղեկացել են, որ հունվարի վեցին հնարավոր է գերիների նոր խմբի վերադարձ։

«Տարվող աշխատանքներից տեղեկություն չունեմ։ Փորձել եմ կապվել ՊՆ, ոչ մի բան չեն ասում։ Մենքհույսով սպասում էինք, որ տղաները բոլորը կգան, բայց ինչո՞ւ հինգ հոգու բերեցին, ինչո՞ւ ամուսինսչեկավ, չեմ կարող ասել: Հետո ասում էին ամսի մեկին՝ չեղավ, հիմա էլ խոսակցություն է գնում, որ ամսիվեցին, իբր, տղաները գալու են», - ասել է մեր զրուցակիցը ։

Նրա խոսքերով` հարազատները նախապես չեն տեղեկանում, թե ովքեր են Բաքվից տուն վերադառնում, մինչև հայրենիքում չեն լինում։ Գերեվարվածի կինը նշել է, որ հանդիպել է դեկտեմբերի վերջին հայրենիքվերադարձած պայմանագրայիններին, նրանք ևս տեղյակ չեն եղել, որ մի մասը տուն է վերադառնում։

«Նույնիսկ եկածները չեն իմացել, որ գալու են։ Հունգարիայի միջնորդությամբ դուրս են հանել, էդ պահինեն իմացել, որ գալու են։ Ոչ մեկ չգիտի ինչ սկզբունքով են գալիս»,- պատմել է գերու կինը։

Նոյեմբերի 16-ին գերեվարված և Բաքվում գտնվող զինծառայողների ընտանիքները դեռ չեն ստացելաշխատավարձի մի մասը։ Լիլիթը տեղեկացրեց՝ մոտ 280 հազար դրամ պետք է ստանար ամուսինըդեկտեմբեր ամսվա համար, բայց փոխանցել են միայն 130 հազար դրամ։ Պետությունն էլ չի վճարելմիանվագ 300.000-ական դրամները՝ որպես գերեվարվածի ընտանիք։

«Ես զանգեցի, ճշտեցի, իրենց ասելով այդ որոշումը վերաբերում է միայն 44-օրյայի գերիներին, նոյեմբերի16-ի գերիների մասին ոչ մի ցուցում չունեն»,- ասաց Լիլիթը

դիտվել է 640 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am