Էրդողանը մեծ սպասելիքներ ունի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակում թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է «Թուրքական հոսք» գազատարի և «Ակկույա» ԱԷԿ-ի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել սիրիական թեմային: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: РИА Новости-ի հաղորդմամբ՝ Էրդողանը նշել է, որ մեծ սպասելիքներ ունի սիրիական հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի և Անկարայի ջանքերից: «Սպասելիքներն իսկապես շատ մեծ են»,- ասել է նա:
