Նա դատարկ մարդ չէ. Միխայիլ Գորբաչովը՝ Պուտին-Թրամփ հանդիպումից
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովն իր կարծիքն է հայտնել G20-ի շրջանակներում տեղի ունեցած Պուտին-Թրամփ հանդիպման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»-ը՝ մեջբերելով Գորբաչովի խոսքերը: «Միայն այն փաստը, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել, շատ բանի մասին է խոսում, հատկապես այն դեպքում, եթե կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Բացի այդ, նաև այն հանգամանքը, որ հանդիպումից հետո Թրամփն իր դրական կարծիքն է հայտնել բանակցությունների արդյունքի վերաբերյալ, դա շատ լավ է: Նա դատարկ մարդ չէ. եթե նման կարծիք է հայտնում, ապա դա հրաշալի է»- նշել է Գորբաչովը:
