Քաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են Ադրբեջանում իշխող ռեժիմին. Դավիթ Բաբայանը՝ The Associated Press-ին
Քաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են Ադրբեջանում իշխող ռեժիմին: Այդ մասին The Associated Press –ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է զրույցից մի հատված: «Լեռնային Ղարաբաղի առաջնորդի մամլո խոսնակը լարվածության աճի մեջ մեղադրել է Ադրբեջանին՝ նշելով, որ Ալխանլիի կրակակետերի վրա հարվածները եղել են ստիպված պատասխան Ադրբեջանի կողմից այդ գյուղից Արցախի վրա կատարված զանգվածային հրետակոծությանը: «Փաստն այն է, որ քաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են Ադրբեջանում իշխող ռեժիմին: Ուստի նրանք փորձում են շեղել բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից՝ «թունավորելով» նրան եւ ուռճացնելով «ատելի թշնամու» կերպարը, – ասել է Դավիթ Բաբայանը։
