Պուտին-Էրդողան հեռախոսազանգ. Հայաստանի հարցը փաթեթում է

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել նախօրեին: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Ամանորի կապակցությամբ շնորհավորանքներ փոխանակելուց հետո Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները` վերահաստատելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման իրենց հանձնառությունը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային թեմաներին, այդ թվում՝ Ռուսաստանի անվտանգությունը երաշխավորող իրավական ձևակերպված համաձայնագրերի մշակման հայտնի առաջարկներին, Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, սիրիական և լիբիական կարգավորման հարցերին։
Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո, փաստորեն, ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի մի հարցազրույցից կարելի է եզրակացնել, թե ինչ են պայմանավորվել Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարները:

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին ու արձանագրել, որ ներկայում «հղկվում է միասնական փաթեթ». նման մոտեցումը կապահովի ընդունված որոշումների կայունությունը:

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեման, ըստ էության, որոշվում է առանց Հայաստանի ձայնի:

«Նախ ցանկանում եմ նշել, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կարևորագույն ուղղություններից է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքներում։ Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից կոնկրետ գործնական օգուտներ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանը այս գործընթացի անմիջական մասնակիցն է։

2021թ. հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Այս մեխանիզմի շրջանակում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։ Ներկայում «հղկվում է միասնական փաթեթ»: Նման մոտեցումը կապահովի ընդունված որոշումների կայունությունը։

Ընթացիկ համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ ազդակ են տվել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունները։ Մենք կենտրոնանում ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման և կոնկրետ նախագծերի մեկնարկի շուտափույթ ավարտի վրա»,-ասել է պաշտոնյան։

Անդրեյ Ռուդենկոն մի հարցազրույց էլ տվել է РИА Новости-ին, որում ոչ ավել, ոչ պակաս նշել է, թե՝ Թուրքիան և Հայաստանը պետք է հրաժարվեն նախապայմաններից...

Ռուսաստանը պատրաստ է միջնորդական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման երկխոսությանը, փաստել է նա՝ հավելելով. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, անկասկած, կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը: Այս տեսանկյունից մենք ողջունում ենք երկխոսություն սկսելու Անկարայի և Երևանի պատրաստակամությունը»: Ռուդենկոյի խոսքով՝ Մոսկվան «պատրաստ է միջնորդական օգնություն ցուցաբերելու ցանկացած ձևաչափով»։

Անդրեյ Ռուդենկոն ընդգծել է, որ կողմերին կոչ է արել հրաժարվել նախապայմաններից և կենտրոնանալ երկուստեք ընդունելի թեմաների և փոխադարձ քայլերի վրա, որոնք կհանգեցնեն վստահության և բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձևավորմանը։

Այսինքին, ինչ է ստացվում, երբ հայտնի է, որ Հայաստանն ու Թուրքիան արդեն նշանակել են բանակցությունների իրենց հատուկ ներկայացուցիչներին, և Երևանը կներկայացնի խորհրդարանի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Անկարան՝ Վաշինգտոնում նախկին դեսպան Սերդար Քըլըչը, և արդեն իսկ հայտնի է, որ դիվանագետների առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում, ՌԴ-ն կոչ է անում զերծ մնալ նախապայմաններից:

Պաշտոնական Երևանը որևէ նախապայման չունի, դրանք Անկարան ու Բաքուն ունեն ու շարունակում են այն թելադրել, ամեն շաբաթ կրկնում են իրենց պայմաններն ու պահանջները՝ «Զանգեզուրի միջանցքից» մինչև Հայոց Ցեղասպանության հարցը մոռացության տալը:

Հիմա Մոսկվայի ակնարկն, ակնհայտորեն Թուրքային է վերաբերում: Մնում է հասկանալ, ինչո՞ւ Մոսկվան չի հորդորում, որ Անկարան դադարեցնի Հայաստանի հետ՝ դեռ բանակցությունները չսկած՝ խոսել նախապայմաններով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2487 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am