Մի նայիր վերև կամ Ապագա կա, կա ապագա

Մի նայիր վերև կամ Ապագա կա, կա ապագա։

Մի նայի վերև ֆիլմը ձեռնարկ ա, թե ինչպես հայերը կորցրին Արցախը։

Ֆիլմում հսկա երկնաքար է ընկնում մոլորակի վրա։ Ամերիկյան կառավարությունը բանի տեղ չի դնում ու համատարած ձեռ են առնում վտանգի մասին բղավող գիտնականներին։ Ապա նախագահի վարկանիշը բարձրացնելու համար բանի տեղ են դնում երկնաքարի վտանգը ու ողջ հանրությանը մոբիլիզացնում վտանգի շուրջ։

Հետո իմանում են, որ երկնաքարի պաշարներից կարելի ա փող քերել, պլան են մշակում, որ բախվի մոլորակին, բայց այնպես, որ մոլորակը չկործանվի, ու կրկին ոլորտի մասնագետներին մեկուսացնում են ու ձեռ առնում։ Ստեղծում են մի նայիր վերև քաղաքական կարգախոսը, որ մարդիկ վտանգին չնայեն ու նայողների հետ թշնամանան։

Ֆիլմը բացահայտում ա, թե ինչպես են ձևավորվում ամերիկյան առաջնահերթությունները ու դրանց հասնելու քարոզչությունը։

Նույնը չէ՞ր Հայաստանում։ Բազմաթիվ մասնագետներ՝ քաղաքագետներ, արևելագետներ, լրագրողներ համոզում էին, որ Արցախը կորցնելու վտանգի տակ ենք, իսկ հասարակության լայն զանգվածը պաշտպանում էր այսպես կոչված իշխանությանը՝ այսինքն, շոուը ու դավաճան ասում նրանց, ովքեր տեսնում էին վտանգը։

Սմերիկյան քաղաքական առաջնահերթության ալգորիթմում Հայաստանում յուրաքանչյուր նշանակումն իր դերն էր կատարում, ինչպես այս ֆիլմում։

Կուզես ֆիլմում կգտես Գռզոյին, կուզես՝ ալեն սիմոնյանին, կուզես՝ նիկ**լ փա**նյանին, կուզես՝ արծրուն հովհաննիսյան, կուզես՝ էն քաղաքական գործչին, որը պատերազմից հետո յան տվեց սրանցից, կուզես՝ լրագրողներին, որոնք սրանց առաջնահերթության ֆոնն էին, կուզես՝ Ազատություն ռադիոկայանին, կուզես կգտնես էն զանգվածի, որը պատերազմից հետո ասում ա՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ու թույլ ա տալիս, որ երկնաքարը շարունակի ընկնել Հայաստանի վրա։

Կուզես՝ կգտնես հետդ թշնամացած ընկերոջդ, որը նախընտրեց էս եզերին՝ իրականությանը դեմ գնալով, կուզես՝ քեզ կգտնես։ Բայց հերոսը վիզ դնող մասնագետներն են, որոնք քարոզչությանը դեմը չեն կարողանում առնել, ու նրանց հուսահատությամբ էլ ավարտվում ֆիլմը

«Եթե մտածես, մենք ամեն ինչ ունեինք»,- ասում ա Լեոնարդո Դի Կապրիոյի հերոսը՝ աստղագետ Ռանդալ Մինդին, երբ ամեն ինչ արդեն անհույս ա։ Նույն կերպ հայ մասնագետներն են ասում հուսահատ, եթե մտածես, մենք ամեն ինչ ունեինք, երբ ունեինք Արցախը։

Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի երկնաքար իշխանությանը պաշտպանող զանգվածը ստացավ ժեխ անունը։ Խնդրեմ, նույն ժեխին ցույց են տալիս ամերիկյան հասարակության մեջ։ Սակայն, մեր դեպքում այդ ժեխին վերագրեցին ազգային ինքնությունը, թե հայերն են այդպիսին։ Խնդրեմ, ապացույցը, որ ոչ թե հայի բերանից է դուրս գալիս՝ Արցախը մերը չի, թեկուզ էրեխուս մորթեն, նախկինները չգան, այլ ամերիկյան տեխնոլոգիաների ստեղծած մարդն է դա ասում, և այդ երևույթի համար անհանգիստ են նաև Ամերիկայի արվեստագետները։

Ֆիլմում երկնաքարը սկզբում վտանգ ա, ապա դառնում ա եկամտի աղբյուր, ու հանրությունը սկսում ա խոսել երկնաքարի օգուտներից։ Խնդրեմ, Թուրքիան, որ հայերի համար երկնաքարի չափ ոչնչացման վտանգ ա, բայց մի էրկու հոգու ջեբի մեծացման խաթեր համոզում են, թե Հայաստանը ծաղկելու ա, երբ Թուրքիան ընկնի Հայաստանի վրա։

Ու վտանգը մարդկանց մեջ ոչնչացնելու համար ասում են՝ մի նայիր իրականությանը, մի նայիր եղածին, ապագա կա, կա ապագա։

Ֆիլմը լավ վաճառելու ու տարածելու համար նույնպես օգտագործվել է նույն տեխնոլոգիան, ինչը հեգնում են ֆիլմում՝ սկսած տառատեսակից, վերջացրած երաժշտությունով, սկսած հայտնի դերասաններով, վերջացրած հանդիսատեսին լարված պահելու սցենարային ռազմավարություններով։ Ուրեմն, Հայաստանում աղետի համար մեղավորները նույնպես նայելու են, բայց ոչ մի օգուտ, որովհետև ինչպես Ջոկեր ֆիլմն էր ամերիկյան կապիտալիզմի մեջ կապիտալիզմի դեմ, էնպես էլ սա, անօգուտ։

Ամերիկյան տեխնոլոգիան բոլոր խմբերին է ճանաչում ու բոլորին է երջանկացնում իր կապիտալիզմը կուռ պահելու համար։ Իսկ այս ֆիլմը, որը բացահայտում է երջանկացնող ավերիչ տեխնոլոգիան, երկնաքարի վտանգից գժվածներին երջանկացնելու համար է:

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1179 անգամ
Լրահոս
Այ տղա՛, դու որտե՞ղ ես ապրում, ու՞մ կառուցած երկրում ես ապրում․ Արամ Սարգսյան (video) Սկանդալային բացահայտում․․․ (video) Իսպանիայում համընդհանուր գործադուլ է սկսվել Աննա Վարդապետյա՛ն, դե բացեք այդ գործը․․․ ամեն ինչ բացահայտվելու է հենց այդ պահին․ Մանուկ Սուքիասյան (video) ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Պեսկով Հարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա Մովսիսյան Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Ազատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է.Սուրենյանց Սրբուհի Գալյա՛ն, բա տանեիր էդ մարդուն ձեր տուն, կարող է չմшհանար․ Սևակ Խաչատրյան (video) Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է Լոլոներ չկարդա՛ս, դուխով ես, դե արա այդ քայլը․․․ Աննա Գրիգորյանի կոշտ արձագանքը՝ Փաշինյանին (video) Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին Որ հարցի շուրջ են Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության եկել #ՀԻՄԱ․ Լավրովը «մերկացրեց» Փաշինյանին․ Ռուսաստանում ամեն ինչ բացահայտել են․ Շաքարյանց (video) Սրբուհի Գալյա՛ն, պինդ պահեք Նուբարաշենը․ այն դառնալու է ձեր ու ՔՊ-ի «որջը»․ Ռուզան Ստեփանյան (video) Թեհրանը հարստացված ուրան արտահանելու մտադրություն չունի․ Ռեզաի Ենթադրում եմ՝ ինձ կախաղան կհանեն․ Վարդգես Գասպարին ա վրես բողոքել․ Գեղամ Մանուկյան (video) Գեղամ Մանուկյանին հրավիրել են էթիկայի հանձնաժողով Վարդգես Գասպարիի հետ կապված վիճաբանության մասով Մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրը ՖԱՀՖ և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը սկսում են միջազգային գործունեության նոր փուլ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը «Պապիկյա՛ն, դե լսիր՝ կաբինետում քեզ հաճոյացողները հետևիցդ ինչ են ասում». պահեստազորի սպա (video) «Գեղա՛մ, անբարոն դու՛ ես, որ ծախվեցիր Նիկոլին մի բանի համար». Նարե Սոսե (video) Եգիպտոսը հայտնել է հութիներից պաշտպանության համար Սաուդյան Արաբիա զորքեր ուղարկելու մասին Թիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am