Սաուդյան Արաբիան իր քաղաքացիներին հորդորում է հանգստի չմեկնել Ադրբեջան
Ադրբեջանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել հանգստի նպատակով Ադրբեջան մեկնելուց: Այս մասին հաղորդում են սաուդական լրատվամիջոցները: Ինչպես նշվում է՝ ադրբեջանական տուրիստական ընկերությունները պատշաճ չեն իրականացնում իրենց գործունեությունը և հաճախ, անգամ, իրենց ընկերության միջոցով երկիր ժամանող արտասահմանցիներին չեն դիմավորում ու տեղավորում են շատ ավելի ցածրաստիճան հյուրանոցներում, քան զբոսաշրջիները վճարում են:
