Արտակարգ դեպք Երևանում. ավազով բարձված ЗИЛ-ը մասամբ կողաշրջվել է
Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում Ժամը 16:30-ի սահմաններում 41-ամյա Հարություն Դանիելյանը իր վարած ЗИЛ MMЗ-554 M մակնիշի 76 ZZ 777 համարանիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում՝ հետիոտնի համար նախատեսված վայրում, ընկել է դիտահորի մեջ և մասամբ կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ ЗИЛ-ը բարձված է եղել ավազով: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
