Շուշիից մազապուրծ եղած փախել եկել ենք, հիմա էլ էստեղից են հանում. անօթեւանների կացարանի բնակիչ (video)
Թշնամու կողմից Շուշին գրավելուց մեկ օր առաջ ընտանիքով մազապուրծ փախել ենք, մի քանի ամիս թափառական կյանքով ապրելուց հետո՝ քաղաքից քաղաք, շրջանից շրջան, գյուղից գյուղ ապաստան ենք խնդրել, որ գիշերենք, փողոցում ենք գիշերել, ես մի կերպ պահակների մոտ, բենզալիցքավորման կայաններում, ընտանիքս էլ նախկին հարեւանների, բարեկամների մոտ, ոչ ոք մեզ ապաստան տալու հարցին ուշադրություն չի դարձրել։ Այս մասին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի Անօթեւանների կացարանի բնակիչներից մեկը։
