Պատերազմից հետո առաջին անգամ Հալեպում թատերական ներկայացում է կազմակերպվել
Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն` Հալեպում ռազմական գործողությունների ավարտից հետո կազմակերպվել է թատերական առաջին ներկայացումը, որը դիտել են հարյուրավոր մարդիկ, հանդիսատեսը նույնիսկ մասնակցել է բեմադրությանը: Հալեպի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Ջաբեր Ալ-Սանջուրի խոսքով՝ այդ ներկայացումը ապացուցեց այն, որ քաղաք է վերադարձել խաղաղ կյանքը և չկա վախենալու որևէ պատճառ:
