Ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը Համբուրգում հանդիպման ժամանակ
riafan.ru-ն փոխանցում է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակում թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է «Թուրքական հոսք» գազատարի և «Ակկույա» ԱԷԿ-ի հետ կապված հարցեր, Անդրադարձ է կատարվել սիրիական թեմային: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
