Վանեցյանի գործով՝ նոր, թե հին հանգամանքներ

 
Ազգային անվտանգության ծառայությունը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցրել է վարչապետի մահափորձը նախապատրաստելու համար մեղադրվող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը։
Մեկ տարի տևած նախաքննության ընթացքում իրավապահները ձեռք չեն բերել բավարար ապացույցներ՝ հիմնավորելու առաջադրված մեղադրանքը:

Դեռ մեկ տարի առաջ Վանեցյանին, ինչպես նաեւ ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին դատարանները հրաժարվել էին կալանավորել հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ։ Իշխանականներն այդ օրերին վայնասուն էին բարձրացրել, թե ԲԴԽ- Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ սպասարկում է ընդդիմությանը, այս գործը կարելի է ասել ճակատագրական դարձավ Վարդազարյանի համար ու նրան փոխարինեցին Ջհանգիրյանով: Վերադառնալով բուն թեմային՝ մեկ տարի առաջ աղմկահարույց այս քրեական գործի մասին հայտնելիս ԱԱԾ-ն նաև հեռախոսային զրույց էր հրապարակել, որտեղ, իրավապահների պնդմամբ, մեղադրյալները քննարկում էին վարչապետի սպանության և դրա իրականացման տարբերակները։
Սակայն ակնհայտ էր, որ աղետալի պատերազմից ու պարտությունից հետո Փաշինյանի թիմը այդպիսի շինծու գործերով փորձում էր պահել իշխանությունը, վախեցնել ընդդիմադիրներին, մինչեւ վերջերս էլ խորհրդարանում թե Փաշինյանը, թե ՔՊ-ական ուսապարկերը քանիցս շահարկել են այդ թեման՝ ի պատասխան ընդդիմադիրների քննադատությանը ասել, որ ԱԺ-ում ուժեղացված ծառայությունը միտված է իրենց անվտանգությանը եւ որ իբր խորհրդարաի դահլիճում կան մարդիկ, որոնք վարչապետի դեմ մահափորձ են կազմակերպել:
Առաջին հայացքից տրամաբանական որոշում է կայացվել, դադարեցվել է Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը, բայց մյուս կողմից զարմանալի է, թե իշխանությունն ինչու է հապաղում Հայաստան դաշինքի մի խումբ պատգամավորների հարցում, որոնք նույնկերպ քաղաքական հետապնդումների զոհ են դարձել եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարված: Անցած շաբաթ դաշինքը հայտարարեց նաեւ ԱԺ միջազգային պատվիրակություններում իր գործունեությունը դադարեցնելու մասին, քանի դեռ իշխանությունը չի հանել քրեական գործերով անցնող իրենց պատգամավորների նկատմամբ երկրից դուրս գալու արգելքը: Բայց ձայն բարբառո հանապատի: Իշխանությունը իր կոմֆորտի զոնայում է, գործուղումներին միայնակ է գնում, առանց ընդդիմադիր պատգամավորների, թեեւ պետք է լիներ հակառակը,իշխանությունը պետք է շահագրգռված լիներ, որ փորձառու ընդդիմադիրները միջազգային կառույցներում պաշտպանեին Հայաստանի պետական շահը եւ ընդդեմ Ադրբեջանի գործունեություն իրականացնեին:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ակնհայտ, է որ առաջնորդվում է այլ սկզբունքներով, կարելի է նաեւ հասկանալ, թե ինչով է պայմանավորված Վանեցյանի նկատմամբ այսպիսի մեծահոգությունը, չմոռանանք, որ ի պաշտոնե ԱԱԾ նախկին տնօրենը Փաշինյանի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի է տիրապետում, նա եղել է Ալիեւի հետ ուղիղ կապի կազմակերպիչը եւ այլն:

Անի Սահակյան

դիտվել է 1164 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am