Փոթիում հեղեղվել են կենտրոնական փողոցները
apsny.ge կայքը հայտնում է,որ վրացական Փոթի քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով կենտրոնական փողոցների մի մասը հեղեղվել է,ինչի հետևանքով խնդիրներ են առաջացել մարդկանց ու մեքենաների տեղաշարժի հարցում: Խնդիրներն առաջացել են ջրահեռացման համակարգի անսարքության հետևանքով,ասել են բնակիչները: Նրանք մտավախություն են հայտնել, որ տեղումների շարունակվելու դեպքում ջուրը կարող է լցվել շինությունների առաջին հարկը: Մինչդեռ Փոթիի քաղաքապետարանից հայտնել են, որ ջրահեռացման համակարգերն անսարք չեն ու նորմալ աշխատում են, սակայն տեղումները չափից շատ են:
