Աշխարհահռչակ դիզայներ Զուհաիր Մուրադն անդրադարձել է հայ գործարարի որդու` Լոս Անջելեսում կայացած շքեղ հարսանիքին
Oրերս Լոս Անջելեսի Dolby Theatre համերգասրահում տեղի է ունեցել ՌԴ-ում հայտնի, «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիր, 46-ամյա գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի և «Межрегионсоюзэнерго» ընկերության համասեփականատեր, խոշոր ձեռնարկատեր Էլդար Օսմանովի դստեր` Լոլիտայի հարսանիքը: Հարսնացուի զգեստի հեղինակն աշխարհահռչակ դիզայներ Զուհաիր Մուրադն է: Վերջինս instagram-ի իր էջում հարսանիքից տեսանյութ է հրապարակել` դրան կից կատարելով հետևյալ գրառումը. «Շնորհավոր, գեղեցիկ զույգ` Գասպար և Լոլա: Այնքան ուրախ եմ, որ ես իմ գեղեցիկ երանգն եմ ավելացրել այս անմոռանալի երեկոյին»։
