Թրամփի ու Պուտինի միջև «դրական քիմիա» է ձևավորվել.Թիլերսոն
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է,որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների միջև դրական քիմիա է ձևավորվել նրանց առաջին հանդիպման ընթացքում։ «Հանդիպումը շատ կառուցողական է եղել։Երկու առաջնորդները շատ արագ լեզու են գտել իրար հետ։ Ակնհայտ է, որ նրանց միջև դրական քիմիա է ստեղծվել»,ասել է նա: Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների առաջին հանդիպումն անցել է Համբուրգում՝ G20 գագաթնաժողովի շրջանակում ու տևել է 2․5 ժամ՝ հայտնում է RIA Novosti-ն։
