Առուշ Առուշանյանը հուշում է Քոչարյանին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, դեկտեմբերի 28-ին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվեց, որը քննվել էր մեկ օր առաջ:
Պաշպանական կողմը միջնորդել էր 30 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատել Գորիսի քաղաքապետին։
Հիշեցնենք, որ Աոռւշանյանին քաղաքական մեղադրանք է առաջադրվել՝ իբր սոցիալական աջակցության անվան տակ դրամական օգնություն է տվել համայնքի բնակիչներին, ապա պարտադրել խորհրդարանական ընտրություններին քվեարկել Հայաստան դաշինքի օգտին, եւ, ահա, ամիսներ շարունակ նրան պահում են կալանավայրում, մի բան, որը ՏԻՄ ընտրություններից առաջ զանգվածաբար անում էին ՔՊ-ական համայնքապետերն ու մարզպետերը, սոցիալական անվան տակ միլիարդավոր դրամներ բաժանում: Իրավիճակը չփոխվեց Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքից հետո, ավելի ճիշտ դատարանում նա հրաժարվեց Առուշ Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի միակ ցուցմունքից` հայտնելով, որ սուտ ցուցմունք է տվել:
Նա նշել էր, որ Առուշանյանը ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել. «Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է եւ դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշել էր Լուսինե Ավետյանը` ասելով, որ հոգեբանորեն ճնշված է եղել Աբովյան քրեակատարողականում՝ ունենալով մի շարք հիվանդություններ, ստիպված է եղել նման ցուցմունք տալ, եւ որ որեւէ մեկը չի ճնշել այդպիսի ցուցմունք տալու համար։
Թվում էր, թե Սիսիանի եւ Մեղրիի նախկին եւ Քաջարանի գործող համայնքապետերի ազատումից հետո նույն բախտին կարժանանա նաեւ Առուշ Աոռւշանյանը, քանի որ գրեթե նույն <հանցանքում>> են մեղադրվում նաեւ թվարկված պաշտոնյաները, բայց Նիկոլ Փաշինյանի գործողություններում վաղուց չի կարելի տրամաբանություն տեսնել: Որ որոշումը կայացել է նրա մակարդակով, դրանում պետք չէ կասկածել: Իհարկե, ինչպես նշեցինք տրամաբանություն գտնելն աբսուրդ է, դա կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով՝ ասենք՝ հիմա օղի թորող սարքը կա, թե ոչ, Փաշինյանը սոված է, ծարավ, թե հաբերի խնդիր ունի, տանեցիների հետ վիճել է, թե ամեն ինչ նորմալ է, Ռոբերտ Քոչարյանն ասուլիս տվել է, թե իրավիճակը կայուն է ու հանդարտ, Աշոտյանը ինչպես ինքը կասեր <<հերձե՞լ>> է Փաշինյանի տգիտությունը արցախյան հարցի վերաբերյալ, լավ է է քնե՞լ, թե սարսափելի երազներ է տեսել եւ այսպես շարունակ: Այսպիսին է մեր պետությա ղեկը ստանձնած անձը, նրա համար օրենքն ու օրինականությունը էկզոտիկայի ժանրից են, այս մարդու որոշումների հիմքում ընդամենը տրամադրություն է, սեփական տրամադրությունը , հիմնականում անհավասարակշիռ, որի իրական ախտորոշումը ապագայում կտան հոգեբաններն ու հոգեբույժները կամ միգուցե այլ բնույթի մասնագետներ: Ու թեպետ նրա որոշումները իր ապրումների վայրիվերումների արտացոլանքն են, բայց դրանց մեջ կան նաեւ հստակ պատճառներ: Պատերազմից հետո մենք քանիցս տեսել են, երբ իր վրա արտաքին ճնշումները ավելի են մեծանում, նա արագացնում է պետության, հայրենիքի հանձնման գործընթացը եւ իր բոլոր քայլերի հիմքում այդ նպատակին միտված որոշումներ են՝ կլինի դա Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար կարեւոր նախապայմաններից հրաժարում, թե Ասենք Արցախից վերջնականապես հրաժարում, որն արեց իր վերջին ասուլիսում՝ կասկածի տակ դնելով Արցախի հայկականությունը:
Այսինքն՝ ակնհայտ է, որ այս մարդը հստակ ծրագիր է իրագործում եւ իր տրամաբանությամբ հաջորդ քայլը անկասկած լինելու է այսպես կոչված Զզանգեզուրի միջանցքը, որը իրականում նշանակելու է կտրել Սյունիքը Հայաստանից: Հենց այս համատեքստում է պետք դիտարկել Առուշ Առուշանյանին պատանդ պահելու որոշումը, Փաշինյանը Սյունիքը զրկում է պայքարող, առճակատող մի մարդուց, որի ազատության մեջ լինելը կարող է իրավիճակ փոխել, ընդվզումի եւ մբոստության ալիք բարձրացնել: Երեք համայնքապետերին ազատ արձակելով փորձեց թուլացնել Սյունիքում հանրային ծայրաստիճան լարվածությունը, որովհետեւ սյունեցիները արդեն հասկացել էին, որ տղաներին փակել են, Սյունիքը հանձնելու ժամանակ պայքար չնախաձեռնելու նպատակով, իհարկե, հարցի մյուս կողմն է, թե ինչ արժեցավ այդ ազատությունը ոմանց համար, ինչքան գումար Փաշինյանը վերցրեց, ում դեմ ինչ կոմպրոմատ է դրել, բայց մեծ հաշվով երեքին ազատ արձակելու միջոցով նա փորձում է բթացնել հանրային տրամադրությունները, մեղմել իշխանության նկատմամբ վերաբերմունքը, բայց պահում է Սյունիքի ծանր հրետանուն՝ Առուշ Առուշանյանին, որը պատերազմից հետո հատկապես երիտասարդության որոշ շրջանակների համար դարձել է պայքարող, հայրենասեր, քաջ երիտասարդի էտալոն, խորհրդանի : Ի դեպ, ընդդիմությունը, որը գործում է դանդաղ, դանդալոշ երկյուղվածությամբ,դատախազության դիմաց անկապ ակցիաներ է իրականացնում, ցանկացած պահի եթե այս տղային՝ Առուշանյանին դարձնի պայքարի առանցք, կասկած թող չունենա, որ մի քանի անգամ ավելի շատ մարդ է իր ակցիաներին մասնակցելու, քան ցանկացած հերթապահ ակցիայի ժամանակ:

Անի Սահակյան

դիտվել է 3791 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am