Քոչարյանը մտադիր է «գլխից բռնել»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տարեվերջյան ասուլիսում անդրադառնալով Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մասին շրջանառվող լուրերին՝ հերքել է իր եւ Մարությանի կապը, որի մասին ակտիվորեն տարածում էին իշխանականները, նախեւառաջ՝ Նիկոլ Փաշինյանի Հայկական ժամանակ թերթը:
Ռոբերտ Քոչարյանը նաեւ իր գնահատականն է տվել քաղաքապետի շուրջ ստեղծված իրավիճակին՝ իրավացիորեն շեշտելով, որ 2018-ին, երբ Երեւանում քաղաքապետի ընտրություններ էին անցկացվում Հայկ Մարությանի վարկանիշն անհամեմատորեն ավելի մեծ էր, նրան ավելի շատ մարդ էր ճանաչում, քան Նիկոլ Փաշինյանին: Ուստի ըստ երկրորդ նախագահի՝ դեռ հարց է՝ ում են ձայն տվել՝ Փաշինյանին, թե Հայկ Մարությանին:
Ընդունենք, թե չընդունենք Մարությանին, ասվածը աքսիոմատիկ ճշմարտություն է, Հայկ Մարությանը որքան մերժելի պաշտոնյա էր, այնքան սիրված դերասան: Իսկ նոր քաղաքապետը ըստ երկրորդ նախագահի լեգիտիմ չէ, իշխանությունները պարտավոր էին նոր ընտրություններ անցկացնել եւ հաշվի նստել երեւանցու քվեի հետ:

«Կարծում եմ՝ իշխանությունները կգնային ընտրություններին, եթե վստահ լինեին, որ կհաղթեն։ Չեն գնացել ընտրությունների, որովհետև գիտակցում են, որ Երևանում կունենան լրջագույն պրոբլեմ և Երևան քաղաքում չեն կարող նույն մոդելը կիրառել, ինչ Վանաձորում, Գորիսում կամ մեկ այլ տեղ։ Միշտ մայրաքաղաքն ավելի ըմբոստ է եղել», - ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ եթե անցկացվեն ընտրություններ՝ անպայման մասնակցելու են։
Քոչարյանը նշեց, որ չեն քննարկել և չի կարող ասել, թե քաղաքապետի ընտրություններին մասնակցելիս ով կլինի իրենց թեկնածուն.
«Եթե լինեն ընտրություններ՝ գտնելու ենք այն թեկնածուին, որը երևանցիների կողմից ընդունելի և ընկալելի կլինի,- ասաց նա։
Այստեղ հարց է առաջանում՝ այդ դեպքում՝ ինչու Ռոբերտ Քոչարյանը իր գլխավորած «Հայաստան» դաշինքի միջոցով ակտիվ մասնակցություն չունեցան անցած երկու ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին:
Հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները եւ բնավորությունը, պատասխանը պարզ է՝ ՏԻՄ ղեկավարները ի պաշտոնե առնչվում են, եթե չասենք համագործակցում այս իշխանությունների հետ, քանի որ համայնքների ֆինանսական հատկացումները կառավարության միջոցով է լինում: Ուզեն, թե չուզեն, կամա, թե ակամա իրենք դառնում են Նիկոլ Փաշինյանի ենթակա- գործընկերները, եւ ոչ թե հակակշռող կամ վերահսկող գործառույթներ ունցող պաշտոնյաներ:
Իսկ Ռոբերտ Քոչարյանը քանիզս է հայտարարել, որ ինքը Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ համագործակցության եզրեր չի տեսնում որեւէ տարբերակով, ուստի նրա ծրագրում ամբողջական իշխանափոխությունն է եւ ոչ թե այսպես կոչված «ներքեւից», այլ ՝ ամենավերեւից՝ Քոչարյանը որոշել է գլխից բռնել, ինչպես սիրում էր կրկնել դասականը:

Իսկ Երեւանի պարագան այլ է, Քոչարյանի դիտարկումներից զատ՝ Երեւանը նվաճելը կնշանակել նվաճել Հայաստանի կեսը:

Անի Սահակյան

դիտվել է 4135 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am