Թրամփի և Պուտինի համաձայնությունը սիրիական հակամարտության կարգավորմանը տանող առաջին քայլն է․ ԱՄՆ
«Deutsche Welle»-ը՝ մեջբերելով ամերիկացի դիվանագետներից մեկի մեկնաբանությունը հարցի շուրջ հայտնում է,որ Սիրիայի հարավ-արևմուտքում կրակի դադարեցման մասին համաձայնությունը, որը նախօրեին ձեռք էր բերվել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև, պետք է վերածել իրավիճակի դեէսկալացիայի մասին մի ավելի ամբողջական համաձայնության: « Սիրիայի հարավ-արևմուտքում հուլիսի 9-ից կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու մասին ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև ձեռք բերված համաձայնությունը սիրիական հակամարտության կարգավորմանը տանող առաջին քայլն է:Սա առաջին քայլն է դեպի սիրիական հակամարտության կարգավորում, որն ավելի ամբողջական համաձայնություն է, քան նախկինում ձեռք բերվածները»- նշել է դիվանագետը:
