Թուրքերը բացեցին Փաշինյանի հետ հանդիպման առաջին նախապայմանը

Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, երեկ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ:

Առաջին հանդիպումը կլինի Մոսկվայում: Հույս ունենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակում»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում լրագրողների հետ զրույցում: Նա նաև հավելել է, որ առաջիկա օրերին կբացվեն Ստամբուլի և Երևանի միջև չվերթները: Նաև տեղեկություն կա, որ հանդիպումը տեղի է ունենում հայկական կողմի նախաձեռնությամբ:

Ու մինչ Փաշինյանի իշխանությունը թուրքերից հանդիպում է սպասում, թուրքերն արդեն բացահայտում են իրենց օրակարգը:

Հայ-թուրքական գործընթացը կոչնչացնի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները, Չիկագոյում Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։ Քալինն ասել է, որ ԱՄՆ-ում հայկական լոբբին հակաթուրքական տրամադրություններն իր ինքնության մաս է դարձրել: «Կովկասում հիմա բոլորովին այլ գործընթաց է իրականացվում, և այն հիմքը, որի վրա այդ սփյուռքը կառուցել է իր բոլոր փաստարկները, կործանման եզրին է։ Այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը կամ հայ-թուրքական հակամարտությունը Կովկասում մոտենում է ավարտին։ Ղարաբաղի ազատագրմամբ և այդ շրջանի` Ադրբեջանի կազմ վերաինտեգրմամբ պատմության նոր էջ է բացվել»,- ասել է Քալինը։

Նրա խոսքով` ուրիշ ոչ ոք այս առումով ուրիշ ակնկալիքներ չունի, Անկարան և Երևանը փոխադարձ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Միաժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանն ամենաշատը կշահի կարգավորումից. «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մեծ ներդրում կունենա Հայաստանի համար` որպես դեպի ծով ելք չունեցող, տնտեսապես թույլ և Ռուսաստանի խնամակալության տակ գտնվող երկրի` թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով»,- ասել է Քալինը։

Բաքուն էլ իր հերթին իր օրակարգն է առաջ տանում:

Անկլավների հարցն իրականություն է, որը ոչ ոք հերքել չի կարող, երեկ տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Անկախ տարբեր քարտեզներին կատարվող տարբեր հղումներից՝ դեռևս խորհրդային ժամանակներում կային այնպիսի բնակավայրեր, որոնք գոյություն են ունեցել հարյուրավոր տարիներ։ Այնտեղ եղել են պետական և մասնավոր սեփականության օբյեկտներ, փաստաթղթեր։ Չի կարելի ժխտել դա։ Բայց ի՞նչ ձևով պետք է լուծվեն այդ հարցերը ներկա դարաշրջանում։ Միայն սահմանազատման ընթացքում։ Դրա համար էլ կարևոր է ստեղծել հայ-ադրբեջանական աշխատանքային խումբ, և մենք դրան պատրաստ ենք։ Մենք պետք է իրատես լինենք. պետք է կատարել համակարգված և անընդհատ աշխատանք այս ոլորտում։ Ադրբեջանը կարծում է, որ գործընթացը պետք է ընթանա բանակցությունների սեղանի շուրջ, և ոչ մի լարվածություն զինվորականների միջև չպետք է լինի»,- ամփոփել է Բայրամովը։

Անկարան Փաշինյանից պահանջելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, «Զանգեզուրի միջանցք» ու Հայոց Ցեղասպանության ուրացում, Ալիևն էլ արդեն անկլավների թեման է թեժացնում: Անկարան ու Բաքուն իրենց նախապայմաններն արդեն իսկ հրապարակավ ներկայացնում են:

Իսկ Փաշինյանը ո՞ր օրակարգով է գնում բանակցությունների Էրդողանի ու Ալիևի հետ... Դեպի ծով ելքով, ավտոճանապարհներից ու երկաթուղիներից բացվող լայն տնտեսական կապերի ամրապնդման կենացներն ու խոստումնե՞րն են նրա համար հիմք:

Իսկ Հայաստանի անվտանգության, ՀՀ քաղաքացիների անվտանգության մասին ո՞վ պետք է մտածի: Հայաստանի պետական շահը ո՞վ պետք է պաշտպանի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6822 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am