Մեկ ստորագրությամբ Նիկոլը Հայաստանը կագնեցրել է մեծագույն աղետի առաջ. Հոխիկյան (video)
Ադրբեջանը ձգտում է ստորագրել սահմանազատման եւ սահմանագծման փաստաթուղթը Հայաստանի հետ, որպեսզի լինի միջազգային փաստաթուղթ, որով Նախիջեւանը եւ Արցախը կճանաչվեն Ադրբեջանի տարածք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Ազատագրական շարժման» մամուլի ասուլիսի ժամանակ ասաց շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը:
«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանի հետ ստորագրվի սահմանազատման եւ սահմանագծման փաստաթուղթ: Ադրբեջանը չի ընդունել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունը: Սա նշանակում է, որ իրավական տեսանկյունից մենք մի քանի քայլ առաջ ենք, սակայն Նիկոլ Փաշինյանի ապազգային քաղաքականությունը կարող է հանգնեցնել նրան, որ մենք մի քանի քայլ հետ ընկնենք»,- նշեց նա:
