Իրավիճակը լարվեց.Իզաբելա Աբգարյանի ձայնը կտրել փորձողների վերջը հեչ լավ չի եղել (video)

Այսօր ես պետք է այս ամբիոնից ներկայացնեի իմ նախագիծը, որով պետք է հարգանքի տուրք մատուցվեր մեծանուն երեւանցին, ֆենոմենալ գրականագետ ու դասախոս Լեւոն ներսիսյանին, բայց իմ նախագիծը հանվել է օրակարգից, փոխարենը բերվել է այս նախագիծը, որով նախատեսվում է պաշտոն տալ Լեւոն Հովհաննիսյանին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

«Տեղի է ունենում արժեհամակարգերի բախում: Երբ մարդն իր պաշտոնի հավակնությունները չի կարողանում ստորադասել թիմի միասնությանը, քաղաքապետի հետ աշխատելու հանգստությանը, դա որակի ու տեսակի մասին է խոսում:

Իզաբելլա Աբգարյանը հայտարարեց, որ վայր չի դնելու ավագանու անդամի մանդատը. «Ես «Իմ քայլը» ցուցակին համաձայնել եմ միանալ այն պատճառով, որ ցուցակը գլխավորում էր Հայկ Մարությանը: Ես միշտ սատարել եմ քաղաքացու, քաղաքի շահը՝ մշտապես հակառակվելով քաղաքապետի հետ, երբ գտել եմ, որ երեւանցու շահը այս կամ այն հարցը չի բխում: Ես քաղաքապետից ունեցել եմ մանդատ բացելու ցանկացած դուռ, այդ թվում քաղաքապետարանում, ցանկացած հետաքննություն անելու, նաեւ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ:

Երբ մարդիկ մեղադրում էին քաղաքապետին կոռուպցիոն դեպքերը ոչ բավարար հետաքննելու մեջ, կոնկրետ քաղաքացի Գրիգոր Ութունջյանի դիմումի համաձայն կասկած կար, որ այս շենքում տեղի է ունեցել կոռուպցիոն գործարք: Հենց շենքի բնակիչները այս օրերին ինձ ասում էին՝ մենք ձեզ հետ ենք, Հայկ Մարությանի հետ ենք:

Դա է կարեւոր, ես գիտեմ, որ ավագանու մանդատը տալիս է Երեւանի քաղաքացին իր քվեով: Տալիս է ոչ թե կուսակցական շահերին, այլ երեւանցու շահերը սպասարկելու համար: Ես դա արել եմ միշտ:

Երբ այսօր տարբեր ֆեյքային էջերին հնչում են պահանջներ՝ վայր դիր մանդատդ, ի՞նչ ես արել, ես ուզում եմ իմանաք, որ ես որեւէ մեկին չեմ դավաճանել: Ես իսկապես ուզում էի վայր դնել մանդատը, երբ մեծ խնդիրներ էի տեսնում հեղափոխության օրակարգի սպասարկման հետ կապված»:

դիտվել է 638 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյան, քեզ համար մի լավ խորհուրդ ունեմ․ Դավիթ Մկրտչյան (video) «Նիկո՛լ, լավ դու ի՞նչ տեսակ մարդ լինես, որ Մարիամիկիդ ձիու հետ առաջին պլան բերես»․ Կարապետ Պողոսյան (video) Սամվել Կարապետյան-Գագիկ Ծառուկյան․ ի՞նչ է սպասվում (video) «Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ Փաշինյանին (video) «Նիկո՛լ, գոնե էդ պադոշ երեսովդ էդ մի բանը խնդրեիր»․ Դավիթ Մկրտչյան (video) ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետ (video) Նիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ (video) Տեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսին (video) Պետրո՛ս, դու պիտի ներողություն խնդրես Արշակ Սրբազանից․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Նիկոլը մեր տարածքը ձրի տվել է ԱՄՆ-ին, որ իրենք ծախեն թուրքերին․ Երվանդ Բոզոյան (video) Սիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իրանը մտադիր է Ժնևի բանակցություններում հասնել կոնկրետ և առարկայական արդյունքների․ Բաղայի «Իմ ցուցմունքը Աստծո առաջ է» Զախարովան լեհերին ուղարկել է Իվան Սուսանինի մոտ․ FT Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ժամանել են Ժնև «Արա Նիկո՛լ, դու էս մարդկանց ի՞նչ պատասխան ես տալու․․․մարդիկ պարտքերի տակ կորած են». Դավիթ Մկրտչյան (video) Պետությունը պարտավո՛ր է կանգնել աշխատող և հարկ վճարող քաղաքացու կողքը. օնլայն տաքսու վարորդները ստորագրահավաք կանեն Ինչի մասին է վկայում ՔՊ-ականների հիստերիան. Իշխան Սաղաթելյան Ժնևյան բանակցություններից առաջ Զելենսկու շուրջ օղակը սեղմվում է․ Junge Welt Ասում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է (video) Ահա թե ով է խառնվում Հայաստանի ներքին գործերին. Արմեն Աշոտյան (video) Հոյակապ եմ, լավ է, ամեն ինչ լավ է. Միքայել Սրբազան ՔՊ ոհմակը վայնասունով, հիմար տեքստերով հարձակվում է ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացնողների վրա (video) Աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ին Ոմն Էմմա Պալյան «1։0» է արել Շիրակ Թորոսյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am