Պուտինը խոսել է Թրամփի հետ իր հանդիպման մասին
Նախատեսված 35 րոպեի փոխարեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը շարունակվել է ավելի քան 2 ժամ:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջին հանդիպմանը քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում առկա իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարին և կիբերանվտանգությանը վերաբերող հարցեր: « Կուտակվել են բազմաթիվ հարցեր. այնտեղ և Ուկրաինան է, և Սիրիան, և այլ խնդիրներ, որոշ երկկողմ հարցեր: Մենք կրկին վերադարձանք ահաբեկչության դեմ պայքարին, կիբերանվտանգությանը»,- ասել է Պուտինը՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ զրույցում:Ռուսաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարավում հրադադար հաստատել հուլիսի 9-ին՝ Դամակոսի ժամանակով 12:00- ից,այս մասին էլ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ներկայացնելով ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքները: « ԱՄՆ-ն պարտավորվել է հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը բոլոր խմբավորումների հետ, որոնք գտնվում են այնտեղ»,- ասել է Լավրովը:
