Հրդեհ ֆինանսների նախարարությունում.կան զոհեր
Коммерсант-ի փոխանցմամբ,առնվազն երեք մարդ է զոհվել եւ եւս 15-ը հոսպիտալացվել են Սալվադորի ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Յոթ տուժածի մոտ բավականին խորը այրվածքներ են: Վերջիններիս համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: 50 մարդ տարհանվել է: Հրդեհը սկսվել է էլեկտրալարերի կարճ միացումից, որը տեղի է ունեցել օդափոխման համակարգում: Ներկայումս հրդեհն արդեն հանգցվել է:
