Արտակարգ իրավիճակ Շիրակի մարզում/տեսաշար/
Երեկ՝ հուլիսի 7-ին, ժամը 17:00-ի սահմաններում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հորդառատ անձրևի պատճառով խցանումներ էին առաջացել Արթիկ - Բաղրամյան փողոցում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարձրացել էր «Մողրովի» և «Բմբլենց» ձորերի ջրի մակարդակը, սակայն բարեբախտաբար ափերից դուրս չէր եկել: ՀՀ Ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները համայնքային ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Մ. Մխիթարյանի գլխավորությամբ կազմեցին խումբ և ՃՈ աշխտակիցների հետ փակեցին Բաղրամյան փողոցը: Կատարված աշխատանքների արդյունքում դուրս բերվեցին այնտեղ խցանված բոլոր մեքենաները: Լուսանկարները՝ Հարութ Համբարյանի








