Քոչարյանը՝ Հայկ Մարությանի հետ հանդիպման լուրերի մասին (video)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերքում է՝ իր ու Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի միջև երբեք հանդիպում չի եղել։
«Չի եղել, երբեք չի եղել ու այդ թեման ինձ համար այնքան անհետաքրքիր է, որ չեմ էլ ուզում դրան արձագանքել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակ» կայքում հրապարակվել էր հոդված, ըստ որի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
