Վիրավորում ստացած զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է. մանրամասներ
Ադրբեջանական արկակոծության հետևանքով հուլիսի 7-ին բեկորային վիրավորում ստացած զինծառայողները գտնվում են Ստեփանակերտի հոսպիտալում: Գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ծանր է գնահատվում մյուս երկու զինծառայողների վիճակը, որոնցից մեկը վնասվել է ոտքի շրջանում: 3-րդ զինծառայողն էլ վիրավորվել է ոտքի շրջանում, նրա վիճակը նորմալ է: Հիշեցնենք, որ Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):
