Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն ու ԱՄՆ-ը Սիրիայի հարցով
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ներկայացնելով ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքները հայտարարել է,որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են Սիրիայի հարավում հրադադար հաստատել հուլիսի 9-ին՝ Դամակոսի ժամանակով 12:00-ից: « Դերաա և Էլ-Կունեյտրա գոտում կգործի հրադադարի ռեժիմ հուլիսի 9-ին՝ 12:00-ից: ԱՄՆ-ը պարտավորվել է հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը բոլոր խմբավորումների հետ, որոնք գտնվում են այնտեղ»,-ասել է Լավրովը:
