Փաշինյանը մոտեցրեց պայթյունը. Բաքվի գծի պաշտպանության մաստեր-կլաս

Դեկտեմբերի 25-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ ԱԺ նախագահը հայտարարել է, որ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր դեկտեմբերի 27-ին՝ կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով:

Երեկ ֆեյսբուքում գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում:

Արցախի նախագահը փաստել է, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է. «Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: Ապա` Արցախի նախագահը նշել է, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման նպատակը հիմնական ուղենիշն է և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն. «Ուստի, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ»:

Արայիկ Հարությունյանը նկատել է, որ ոչ միայն կարգավիճակի, այլ նաև ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: «Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ՝ Արցախի հայաթափման»: Ապա՝ նա փաստել է. «Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, մեր բռնազավթված տարածքները պետք է ապաբռնազավթվեն և մեր հայրենակիցները պետք է կարողանան վերադառնալ իրենց հայրենի տներ»:

Վերջում Արայիկ Հարությունյանն ընդգծել է. «Եթե որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտավոր է հաշվի նստել արցախահայության կամքի ու նպատակների հետ, այլապես՝ պետք է պարզապես չխանգարել... Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայկական ու մնալու է հայկական, և արցախահայությունն ունի բավարար կամք ու ռազմավարական համբերություն այդ պայքարը շարունակելու: Անկախ որևէ մեկի կամքից ու կարծիքից, վստահ եմ, արցախահայությունը շարունակելու է իր արդար պայքարը հանուն Արցախի անկախության միջազգային ճանաչման և Հայրենիքի պաշտպանության»:

Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսում արտահայտած դիրքորոշումն այլ կերպ, քան ադրբեջանական դիրքորոշումների հետ հաշվի նստելու շքերթ, դժվար է ասել: Մի պահ, կարծես, թե Հայաստանի իշխանություն ներկայացնողը Ադրբեջանի օմբուդսմենի դերի մեջ էր մտել:

Ի՞նչ բացատրություն տաս մի պաշտոնյայի, որ հարցազրույց է տալիս, որպեսզի բացատրի հայ ժողովրդին, որ ադրբեջանցիներն էլ իրավունք ունեն Արցախում ապրելու, առանց հիշելու, որ Արցախն ունի ինքնորոշման իրավունք, ու տարիների ընթացքում հսկայական աշխատանք է տարվել այդ իրավունքի ձայնը հնչեղ դարձնելու համար:
Իսկ Ադրբեջանի նախագահից Նիկոլ Փաշինյանը երբևէ լսե՞լ է կարծիք, որ օրինակ՝ Բաքուն, Նախիջևանը, Սումգայիթը նաև հայկական էին, այնտեղ հայեր են ապրել: Ո՞ւր են այդ հայերը, ինչո՞ւ հակամարտություն ծագեց...

Կամ՝ ո՞ւմ առջև է Փաշինյանը խաղաղ համակեցության քարոզ անում, Ալիևի՞, որը համարում է, որ՝ «Սևանն ու Երևանն էլ են Ադրբեջանինը...»: Թե՞ վաղը, մյուս օրն էլ Փաշինյանը կասի, գիտե՞ք, ժողովուրդ, ձեզնից շատերը երիտասարդ են, չեն հիշում, որ Հայաստանի որոշ մարզերում նաև ադրբեջանցիներ են բնակվել խորհրդային տարիներին...

Իսկ իրավիճակն, իսկապես, ողբերգական է Հայաստան պետության անվտանգության տեսանկյունից: Ինչպես երեկ նկատել են Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը՝ Փաշինյանի վերջին ասուլիսի գնահատականները՝ «խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար և խոչընդոտում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից պաշտպանությունը»:

Իրավամբ, ակնհայտ երևում է, որ Փաշինյանի լեքսիկոնից դուրս են եկել Արցախի հայերի ինքնորոշման, կյանքի, անվտանգ ապրելու իրավունքների մասին հիշատակումները, որոնք տարիներ շարունակ միջազգային հանրությանը ներկայացվել է:

Փաշինյանը մոռացության է մատնել ալիևյան դիկտատորական ռեժիմի հայատյացության քաղաքականությունը, թշնամանքի քարոզը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի նկատմամբ և ադրբեջանական իշխանությունների իրականացրած ցեղասպան քաղաքականությունը, զանգվածային էթնիկ զտումները:

Արցախում այսօր կարող են վճռորոշ որոշումներ ընդունվել: Արցախից պետք է սկսվի հայի ոգու ճիչը:

Այսպես ապրել այլևս անհնար է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4753 անգամ
Լրահոս
Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am