Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 8-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը սպասվում է 17-ից 19 աստիճան տաքություն, ցերեկը՝ 32-ից 34, երեկոյան՝ 26-ից 28 աստիճան։
