Ինչի մասին գուժեց Նիկոլ Փաշինյանը

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսը հերթական զառանցանքների, սեփական հայտարարությունները հերքելու, ինքն իրեն հակասելու հիթ շքերթ էր հիշեցնում, կարելի էր առհասարակ չանդրադառնալ այդ ասուլիսին, եթե այն Հայաստանի համար վտանգավոր մեսինջներ չպարունակեր, կամ ավելի ճիշտ է ասել՝ Փաշինյանը չգուժեր հերթական հակահայ, հայրենավաճառ քայլի մասին:
Նախ Փաշինյանը իրեն բնորոշ մանիպուլացիաներով, դոնդող ձևակերպումներով, ակնհայտ ստերով, բանակցային գործընթացի միտումնավոր կեղծումով հայտարարեց, որ Շուշին ադրբեջանական քաղաք է և ինքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում ու ինքը ամենեւին էլ համաձայն չէ, որ Արցախը պիտի լիներ հայկական եւ այլն: Վերահաստատեց, որ պաշտոնական Երևանը գործնականում հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի հետապնդումից եւ պատրաստ է օր առաջ ստորագրել Թուրքիայի հետ խաղաղության պայմանագիր, այն Թուրքիայի, որի ղեկավարներն ամենօրյա ռեժիմով հիշեցնում են բանակցությունների գինը, դրանց թվում՝ Ցեղասպանության փաստից հրաժարում, Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում, միջանց եւ այլն: Ապա գրեթե բաց տեքստով ասաց, որ պատրաստվում է Տավուշի հատվածից եւս տարածքներ նվիրել Ալիեւին: Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ ադրբեջանական կողմի հետ անկլավների փոխանակում կարող է տեղի ունենալ, արդյունքում հայկական կողմին կվերադարձվի Արծվաշենը: Վերջին ասուլիսում պարզվեց անկլավների գոյության մասին անգամ իրավական հիմք Փաշինյանն իր ձեռքի տակ մինչ այս պահը չունի, սա նշանակում է, որ Փաշինյանը կգնա միակողմանի զիջումների՝ արդարանալով, թե անկլավների մասին պաշտոնական փաստաթուղթ չկա:
Փաշինյանի հայտարարություններից եւ նրա իշխանության գործողություններից արդեն իսկ պարզ է, թե ուր է գնում Հայաստանը եւ ինչ է մեզ սպասում:

Նախ արձանագրենք, որ հօդս ցնդեց այն մտայնությունը, թե Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը հաջողեցին Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց եւ վայելում են Արեւմուտքի, եւ հատկապես ԱՄՆ-ի հովանավորչությունը: Եթե որեւէ մեկը չի հասկացել, որ Ռուսաստանի այլընտրանքը Թուրքյան է, ապա շուտով կհամոզվի դրանում, ԱՄՆ-ն, կամ եվրոպական որեւէ երկիր Հայաստանում չունի նույն հետաքրքրությունները, որքան Ռուսաստանն ու Թուրքիան, ուստի Արեւմուտքի շահերի ներկայացուցիչը, անկասկած Թուրքիան է, Փաշինյանի եւ իր իշխանության հեղափոխությունը թերեւս հենց այս նպատակով էր, նա իշխանության եկավ արեւմտյան ուժերի միջոցով, եւ հետեւողականորեն իրականացնում է նրանց ծրագիրը: Ոմաքն վերջին ասուլիսից հետո այն կարծիքին են, թե Փաշինյանը տգետ է, չի տիրապետում բանակցային գործընթացին, սրանով է պայմանավորված իր թրքամետ եւ հակահայ հայտարարությունները, բայց դա այդպես չէ, մարդը իրականացնում է ծրագիր եւ իր բոլոր հայտարարություններն էլ այդ շրջանակներում են:

Գալով՝ ապագա զարգացումներին, կարելի է չկասկածել, որ Հայաստանն Ադրբեջանի հետ կկնքի խաղաղության պայմանագիր, սկսզբի մի քանի ամիսները, գուցե տարին ՀՀ ժողովրդի համար տնտեսական առումով աննախադեպ աշխուժություն կլինի՝ դիցուք էժան դիզվռելիք, միրգ, բանջարեղն եւ այլն, որոնք թուրքական շուկայից մուտք կգործի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ հնարավորություն կստեղծվի իրացնել տեղական արտադրությունը, եւ այդ բումի տակ Փաշինյանը կհանձնի Տավուշի հատվածի մկ տասնյակից ավելի գյուղերը: Տնտեսական աղմուկը կբթացնի հանրային իմունիտետը եւ հնարավոր է որոշները հրապարակավ համաձայնություն էլ հայտնեն այդ գործընթացին, ապա կսկսվի Արցախը Ադրբեջանի կազմում տեղավորելու գործընթացը, իսկ եթե ընդդիմանան, ապա Փաշինյանը ակնարկեց, թե ինչ կանի, Արցախում իր թողտվությամբ մուտք գործած ադրբեջանցիներն էլ ընտրության իրավունք կունենան: Իսկ դրանից հետո թուրքերը կիրագործեն հայերի հետ կապված իրենց վաղեմ երազանքը, մինչ այդ կհացնեն արմատավորվել Երեւանում եւ ողջ Հայաստանում, իսկ երբ իրենց մեծ շուկայով կտարաքացնեն հայաստանյան գյուղատնտեսությունը եւ ժողովուրդը կորոշի խելքի գալ, արդեն շատ ուշ կլինի եւ միգուցե իրենց երբեմնի սեփականություն հանդիսացող հողերն այլեւս թուրքի սեփականությունը հանդիսանա, իրենք էլ աշխատեն որպես վարձու աշխատող: Այ, այսպիսի փայլուն ապագա է սպասվում մեզ, եթե ոմանք թերահավատորեն կմոտենան ասվածին, թող հիշեն, որ մեկուկես տարի առաջ էլ զգուշացնում էինք, որ Փաշինյանը հանձնելու է Արցախը:

Անի Սահակյան

դիտվել է 2022 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am