Չկա ուսապարկ, չկա Նիկոլ Փաշինյան

 


Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից շատերը, տարբեր առիթներով հայտարարել են, որ եթե այս կամ այն ՔՊ-ականի փոխարեն որևէ ընտրատարածքում առաջադրվեր Նիկոլի ուսապարկը, ապա այն ավելի շատ ձայն կհավաքեր, քան տվյալ թեկնածուն։ Հանուն արդարության պետք է ընդունել, որ այդ պնդման մեջ կար դառը ճշմարտություն։
Վերջին ասուլիսսում սակայն Նիկոլ Փաշինյանն ճիշտ հակառակ հայտարարությունն արեց՝ անդրադառնալով Հայկ Մարությանի իմիչմենտի գործընթացին։
«Ինչպես չի կարող որևէ մեկը վարչապետ լինել առանց խորհրդարանական մեծամասնության, այնպես էլ որևէ մեկը չի կարող քաղաքապետ լինել առանց ավագանու մեծամասնության»,- անդրադառնալով Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ հարցին, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ բոլոր որոշումներն ընդունվել են ավագանիում:

«Այն մարդուն, ում ընտրել ենք քաղաքապետ, ինքը եղել է քաղաքապետի առաջին տեղակալ: Որևէ մեկը ճանաչո՞ւմ է իրան, որ կա քաղաքապետի առաջին տեղակալ, որը տրանսպորտի ոլորտի համակարգի ներդրումը իրականացրել է, որ աղբահանության համակարգի ներդրումն իրականացրել է և այլն: Ավագանին է կայացրել այդ բոլոր որոշումները»,- նշել է նա։
Ըստ Փաշինյանի՝ այստեղ կա նաև քաղաքական և բարոյական հարթություն։
«Այս առումով շատ կարևոր եմ համարում, որ «Իմ քայլը» սկզբունքայնություն դրսևորեց և կայացրեց քաղաքականապես ճշգրիտ ու գրագետ որոշում: Մենք կտեսնենք՝ առաջիկայում Երևանն ավելի լավ կկառավարվի, թե՞ ավելի վատ: Ես կասկած չունեմ, որ ավելի լավ կկառավարվի»,- նշել է Փաշինյանը:
Քաղաքականության և բարոյականության առումով առավել հետարքրականն, անշուշտ, ուսապարկի գործոնն է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը չի կարող վարչապետ լինել, առանց խորհրդարնական մեծամասնության։ Խորհրդարանական մեծամասնությունը՝ չնչին բացառաությունները չհաշված, ասում է, որ Նիկոլի ուսապարկն ավելի շատ ձայն կսատանար, քան իրենցից շատ-շատերը։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող վարչապետ լինել առանց քաղաքական մեծամասնության, կամ որ նույն բանն է՝ ուսապարկերի։ Այդ ուսապարկերից մեկը Երևանի քաղաքապետ դարձավ։ Հիշյալ ուսապարկը, իհարկե, կկորցնի այդ պաշտոնը, եթե այդպես կամենա ուսապարկերի առաջնորդը։ Նիկոլ Փաշինյանի ասած քաղաքականություն ասվածն էլ, խոշոր հաշվով, մի մեծ ուսապարկի պարունակություն է։ Առանց այդ ուսապարկի՝ Նիկոլ Փաշինյանը ոչինչ է՝ նա ինքն է խոստովանել։


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 4113 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am