Իշխանությունը նորից բացահայտում է իր վախերը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նիստում քպականների՝ Մարությանին սևացնելուն միտված և «հեղափոխությանն» ու դրա «առաջնորդին» գովերգող «բոցաշունչ» ելույթները բավականին ծանր տպավորություն թողեցին: Կան տեղեկություններ, որ դրանք բոլորը կա՛մ հեղինակել, կա՛մ արմատապես խմբագրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Սակայն, շատերի կարծիքով, դրանք հակառակ էֆեկտ ունեցան: Նույնը կարելի է ասել նաև Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի խոսքի մասին, որի անունը հանրության լայն շրջանակներին բացարձակ ոչինչ չի ասում: Նա այս քննարկումների մեջ հանկարծ հիշել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, սա պատահական չէ, քանի որ իշխանությունների մեջ զգալի են վախերը Վանեցյանի վարկանիշի և հանրության շրջանում նրանից ունեցած սպասելիքների առումով: Ի դեպ, կան տեղեկություններ, որ Վանեցյանի պաշտոնավարման ժամանակ ևս Փաշինյանին հանգիստ չեն տվել նշյալ գործոնները:

Ի դեպ, ավագանու վերոնշյալ անդամի խոսքում մի շարք մանիպուլյատիվ էլեմենտներ կան, որոնք ևս պատահական չեն նետվել, քանզի իշխանություններն էլ գիտեն, որ Արթուր Վանեցյանը երբեք ՔՊ քաղաքական թիմի կամ հեղափոխական հարթակի ներկայացուցիչ չի եղել և աշխատանքի բնույթով ընդամենն իր ծառայությունն է մատուցել երկրին, իսկ հեռանալով՝ հնչեցրել հայտնի «կա՛նգ առ» ահազանգը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 607 անգամ
Լրահոս
Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին Ուրիշների սխրանքների գնով ազատագրած հողը հետո հանձնում է, ու կյանքի գնով ազատագրած Մերուժան Մոսիյանի դստեր վրա մատ թափ տալիս Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը Բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ Հանրային տիրույթում երկու նպատակ կարող է երկրում ապահովել ամենալայն համախմբումը՝ «երաշխավորված խաղաղությունը» և հասարակության «ներքին համերաշխությունը» Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Չփորձվե՛ք էդ սուտը տարածել․ Արշակ Զաքարյան (video) Մեկ տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ Նոր փոխանցումներ են կատարվելու Ադրբեջանի տարածքով Հայաստան Պարտվող ուժը չի կարող բանակցել արժանապատիվ կերպով․ Գոհար Ղումաշյան Փաշինյանի ներողությունից իրավիճակը չի շտկվել․․․ Իվետա Տոնոյան (video) Բաքուն բացատրություն է պահանջում Մարիա Զախարովայից «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր Բան չմնաց, տառականները չեն կարող հաղթել․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Փաշինյանը ժողովրդի վրա թքած ունի․ Արծվաբերդցի (video) Ընդդիմությունը սպասում է կարևոր թղթի (video) Փաշինյանին հենց հանդիպեմ, կասեմ փասափուսեդ հավաքի ու․․․․ Քաղաքացի (video) Ո՞վ է Գագիկ Ծառուկյանի վարչապետի թեկնածուն (video) Նիկոլը, եթե չընտրվի, անպայման գնալու է սադրանքների․ իմացե՛ք․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am