Մարտուն Գրիգորյանը «Տրանս Տաքսի» անունով ևս մեկ տրանսպորտային կազմակերպություն է հիմնել
ԲՀԿ-ից դուրս եկած, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պարտության մատնված Մարտուն Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, քաղաքական ասպարեզում վերստին հայտնվելու հույսը կտրել է և լայն թափով բիզնես գործունեություն է ծավալում։ «Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ նա ընդլայնել է իր բիզնեսը և վերջերս «Տրանս Տաքսի» անունով ևս մեկ տրանսպորտային կազմակերպություն է հիմնել, որը տարբեր ուղղություններով տաքսիներով ուղևորափոխադրումներ է իրականացնելու։
